Եվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ. Պեսկով
copy image url

Եվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ. Պեսկով

Արտաքին 11 ամիս առաջ - 21:57 11-05-2024
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունը Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, քանի որ տեսնում են, որ նրա համար մարտադաշտում իրավիճակը հղի է պաշտպանության փլուզմամբ, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Եվրոպացիները պատրաստվում են վա-բանկ գնալ: Նրանք տեսնում են, որ իրավիճակն արագորեն փոխվում է, և դա հղի է ուկրաինացիների համար լիակատար կործանմամբ, ուստի իրենք էլ օգտագործում են այս իրավիճակը», - ասել է Դմիտրի Պեսկովը, երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ռազմական հայտարարությունները»:

Էմանուել Մակրոնը բազմիցս չի բացառել Ուկրաինա զորքերի ուղարկումը։ Միաժամանակ, նա բացատրել է, որ այս սցենարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դա խնդրեն Ուկրաինայի իշխանությունները։

Ձեզ գուցե հետաքրքրի