Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու «Ակադեմիական քաղաքում» հայտնվել. Ավինյան
copy image url

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու «Ակադեմիական քաղաքում» հայտնվել. Ավինյան

Ներքին 1 տարի առաջ - 15:56 16-04-2024
Ես կդժվարանամ որևէ մեկնաբանություն տալ այն հարցի վերաբերյալ արդյո՞ք Կոնսերվատորիան պետք է գնա «Ակադեմիական քաղաք» թե ոչ, բայց կարծում եմ մասնագիտական խումբ կա, որը դրանով զբաղվում է և բոլոր համալսարաններն էլ այդ գործընթացի մեջ ներառված են:

Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ես ինքս «Պոլիտեխնիկական» համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ և Պոլիտեխնիկը նույնպես այդ համալսարաններից մեկն է, որ պոտենցիան Ակադեմիական քաղաքում իր տեղն ու դերը ունի:

Եթե բարեհաջող ընթանա «Ակադեմիական քաղաքի» ծրագիրը, այն բավականին հետաքրքիր է՝ միջազգային մասնագետների կողմից նախագծված, և այդտեղ արդեն հնարավորությունը լինելու է մեծ, բոլոր համալսարանների համար:

Եվ ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել»,- ասում է նա: