Այդպես լավ չէ, թող համալսարանները տանեն Քոբուլեթի ․ Գևորգ Պետրոսյան
copy image url

Այդպես լավ չէ, թող համալսարանները տանեն Քոբուլեթի ․ Գևորգ Պետրոսյան

Ներքին 2 տարի առաջ - 13:37 02-09-2022
«Այդպես լավ չէ թող համալսարանները տանեն Քոբուլեթի։ Խելագարության կանխավարկած կա, Նիքոլ Փաշինը, երբեք այլ կերպ չի վարվում։ Ինչ է՞ նշանակում բուհերը միավորել և տանել Աշտարակ, հասկանո՞ւմ եք ուսանողների վիճակը, մարդը 100 դրամ տալիս է, որ գնա, հասնի համալսարան, այդ ժամանակ 2000 դրամ պետք է տա, որ հասնի Աշտարակ։ Բացի այդ դասախոսը, որը ստանում է նվազագույն աշխատավարձ, նա ինչո՞վ է պարտավոր գնա Աշտարակ դասախոսության։»,-այս մասին Оragir,news-ի հետ զրույցում ասաց, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստում վարչապետի՝ բուհերը Երևանից Աշտարակ տեղափոխելու առաջարկին։

Հիշցնենք՝ Կառավարությունը կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում. այն կկառուցվի Արագածոտնի մարզում` Աշտարակ քաղաքում։

Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական համարում բուհերի տեղափոխումը Աշտարակ Պետրոսյանն ասաց․ «Աշտարակ տանելը որն է։ Կամ, որ ասում են մենք որոշել ենք, տո այ տղա, դու ո՞ւմ հետ ես որոշել, ո՞ւմ հետ ես քննարել, կրթության բնագավառի մարդկանց հետ քննարկե՞լ ես, համալսարանի ամբիոնի վարիչների, դեկանների, դասախոսների հետ քննարկե՞լ ես դա։ Էլի եմ ասում թող համալսարանները տանեն Քոբուլեթի, կամ Աստրախան»։

Դիտարկամանը, որ վարչապետը այդ ամենն անվանում է բարեփոխում կրթական ոլորտում Պետրոսյանն ասաց․ «Այդ ի՞նչ բարեփոխում է, ո՞վ է դրա գիտական և տնտեսագիտական հնիմնավորումները տվել, ո՞վ է դրա կրթական հիմնավորումները տվել, որքանով են նման միջոցառումները անհրաժեշտ։ Բանուգործները թողել, երկրի անվտանգության, սահմանների անվտանգության խնդիրները թողել համալսարանները տեղափոխում են Աշտարակ։ Սա բացահայտ ծաղր է ժողովրդի նկատմամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ժողովուրդը իրեն վստահում է, ձայն է տվել, ուրեմն ինքն ամեն ինչ կարող է անել․ սխալվում է»։

«Հայտնի ճշմարտություն կա, որ նա, ով ունի ամեն ինչի իրավունք, իր գործն ավարտում է նրանով, որ չի ունենում ոչնչի իրավունք։ Հիմա ինքն այդ ճանապարհի վրա է»,-ասաց նա։