Եկել եք այստեղ մեյմունություն եք անում. լեզվակռիվ՝ ավագանու կին անդամների միջև

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:25 16-04-2024
Այսօր Երևանի ավագանու նիսում կրքերը կրկին թեժացել են։

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն այսօր ելույթ ունեցավ և կոչ արեց դադարեցնել ծառերի մեծածավալ հատումը։

Ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց, որ Վարդանյանը թող գնա Հայկ Մարությանին ասի այդ ամենը։

«Անի, հանգստացեք, եկել եք վրեժխնդրություն եք ուզում հանել, այստեղ մեյմունություն եք անում, հերիք է»,-հայտարարեց Քրիստինա Վարդնայնը։

Անի Խաչատրյանն էլ արձագանքեց, թե Քրիստինա Վարդանյանը պետք է ասի, որ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար է այս ամենն անում։