«Հիմա հարց՝ ո՞ր մեկդ է ստում». լեզվակռիվ՝ Արարատ Միրզոյանի և Ասպրամ Կրպեյանի միջև
copy image url

«Հիմա հարց՝ ո՞ր մեկդ է ստում». լեզվակռիվ՝ Արարատ Միրզոյանի և Ասպրամ Կրպեյանի միջև

Ներքին 2 տարի առաջ - 20:28 24-03-2023
«Կառավարության հարցուպատասխանի ժաանակ ԱԳ նախարարը հայտարարեց, որ նոր ագրեսիայի վտանգ կա և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ ։ Նույն օրը իշխանությունն օկուպացրած հանցախմբի ղեկավարը հայտարարեց՝ նոր էսկալացիա չի լինելու, հիմա հարցս՝ ո՞ր մեկդ է ստում»,- ԱԺ-ում դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Պատասխանելով՝ Միրզոյանն ասաց. «Տիկին պատգամավոր, ես ոնց հասկանում եմ ձեզ մոտ որոշակի ընկալման խնդիր կա օկուպացիա տերմինի հետ: Ես ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը չեմ օկուպացնում, զբաղեցնում եմ: Ձեր քաղաքական ուժի մոտ երևի քաղաքական ընկալման հարց կա»:

Ասպրամ Կրպեյանն արձագանքեց, որ իր հարցին պատասխան չհնչեց․ «Երբ կսկսեք ՀՀ տարածքային ամբողջականության և Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին բարձրաձայնել, այդ ժամանակ բարոյական իրավունք կվաստակեք ձեզ արդարացիորեն վերագրվող բնութագրիչները վիճարկելու»։