Մարիա Զախարովան արձագանքել է Իսրայելի դեսպանի՝ Իրանի հարձակումը դատապարտելու կոչին
copy image url

Մարիա Զախարովան արձագանքել է Իսրայելի դեսպանի՝ Իրանի հարձակումը դատապարտելու կոչին

Արտաքին 1 տարի առաջ - 17:27 14-04-2024
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում արձագանքել է Իսրայելի դեսպան Սիմոնա Հալպերինի՝ երկրի տարածքի վրա Իրանի հարձակումը դատապարտելու կոչին։ Փոխանցում է News.am-ը։

Ըստ Զախարովայի, Թել Ավիվը երբեք չի դատապարտել ռուսաստանյան շրջանների վրա ուկրաինական հարվածները։

«Սիմոնա, հիշեցրեք ինձ, ե՞րբ է Իսրայելը դատապարտել Կիևի վարչակարգի առնվազն մեկ հարված ռուսաստանյան շրջաններին: Չե՞ք հիշում: Ես էլ։ Փոխարենը ես հիշում եմ իսրայելական պաշտոնյաների պարբերական հայտարարությունները՝ ի պաշտպանություն Զելենսկու գործողությունների։ Բանկովայի ստահակների այդ հանցավոր, ահաբեկչական գործողությունների, որոնց արդյունքում տարեցտարի սպանվում են խաղաղ բնակիչներ, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։