Հրազդանում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Toyota Camry»-ն, «ՎԱԶ 21099»-ը և «Hyundai Tiburon»-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Հրազդանում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Toyota Camry»-ն, «ՎԱԶ 21099»-ը և «Hyundai Tiburon»-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 6 օր առաջ - 12:47 14-04-2025
Երեկ՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բախվել են 24-ամյա Հարություն Խ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի, 34-ամյա Սարգիս Ա․-ի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի, 27-ամյա Սպարտակ Գ․-ի վարած «Toyota Camry» և 42-ամյա Մուսա Տ․-ի վարած «Hyundai Tiburon» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

«Hyundai Tiburon»-ի վարորդ Մուսա Տ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված