Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող նախագահ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածու Թուգութ Ալթընօքը հայտարարություն է տարածել, որում ընդունել է սեփական պարտությունը։
«Մեր քաղաքացիներն իրենց որոշումը կայացրել են, և մենք հարգում ենք դա։ Հաջողություն եմ մաղթում»,- հայտարարել է Ալթընօքը:
Հիշեցնենք, որ Անկարայում բացարձակ առաջատարը գործող քաղաքապետ, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշն է, ով այս պահի դրությամբ ստացել է ձայների 58․99%, Ալթընօքը՝ 32․91%-ը։ Ընդդիմադիր ՀԺԿ-ի թեկնածուներն առաջատար են նաև Թուրքիայի մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում Ստամբուլում։
Ձայների հաշվարկն այս պահին շարունակվում է։