Այսօր Արցախի հայաթափման առաջին տարելիցն է, սակայն ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ չայցելեց «Եռաբլուր» զրնվորական պանթեոն։ Շատերի պնդմամբ՝ ՔՊ-ականները այս կերպ ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Արցախի կորուստն իրենց համար ոչինչ է, և որ հենց նրանք են հանձնել Արցախը։
Ի դեպ՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները խուսափում են պանթեոն այցելել․ սեպտեմբերին 13-ին՝ թշնամու՝ ՀՀ-ի վրա հարձակման 2-րդ տարելիցին, որևէ ՔՊ-ական հարգանքի տուրք չմատուցեց զոհերի հիշատակին։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները «Եռաբլուր» չեն գնում։
«Փաշինյանը չի հարգում մեր զոհերին»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մամրամասները՝ տեսանյութում։