Գտաշենի բնակիչները դժգոհում են, որ Փաշինյանի խոստացած ապագան իրենց գյուղ չի գալիս

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:49 31-03-2024
Ամասիա խոշորացված համայնքի Գտաշեն գյուղը Գյումրիից ընդամենը 13 կմ է հեռու, բայց գյուղը, կարելի է ասել, որ մեկուսացված է. գյուղում ենթակառուցվածքները լավը չեն, տրանսպորտ չկա, բազմաթիվ խնդիրների կողքին գյուղը դատարկվում է։

2000-ականներին այստեղ մինչև 400 բնակիչ էր ապրում, հիմա՝ ընդամենը 100-ը:

«Գյուղացու կյանքը ինչղ պդի էղնի 5-ին կզարթնի, իրիկունը բերանը բաց կքնի։ Ինչ պտի փոխվեր, խնդիրները անվերջ են։ Էս որ դարն է, որ մարդը աթար վառե, էս որ մարդը կոյուղի չունենա։ Ո'չ տրանսպորտ կա, ո'չ կոյուղի, ո'չ փողոցներն են փողոցի նման։ Հիմնական զբաղմունք չկա... Անասնապահություն, հողագործություն էդ է։ Ջահելները զբաղմունք չունին, ստիպված գյուղից կերթան։ Գյուղը դատարկվիգը, փակ դռներն են շատացել»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ռաիսա Կիրակոսյանը։

Գյուղացիները Նիկոլ Փաշինյանից դժգոհ չեն, միայն սրտնեղում են, որ Փաշինյանի խոստացած ապագան իրենց գյուղ չի գալիս։

Գտաշենցիներից մեկն էլ կես կատակ-կես լուրջ ասում է՝ կարող ա ճանապարհին է։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է դատարկվող գյուղի տխուր պատկերը։

Մանրամասները՝ տեսանյութում։