200-ից ավելի գյուղ թշնամուն հանձնածը խոսում է նոր գյուղ կառուցելու մասին. Արամ Վարդևանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:36 08-07-2022
Ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվում են։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ելույթում ասաց, որ կա ՔՊ-ական իշխանություն և կա ժողովրդի իշխանություն։

«Ժողովրդի իշխանության կարգավիճակն արդեն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից, որոնք պաշտոնապես խոսում են, որ մենք միասին կարողացել ենք կանխել օրվա իշխանությունների ու իրենց ցանկությունները։ Կանխել ենք միասին։ Իշխանությունները շաբաթվա ընթացքում հայտարարել են, որ նոր գյուղ հիմնելու գաղափար ունեն, ուրեմն 200-ից ավել գյուղ թշնամուն հանձնածը, ճակատագրեր կործանածը խոսում է գյուղ հիմնելու մասին, սա ուղղակի ցինիզմ է։