Այսօր՝ մարտի 29-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Չարբախի գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր ժամանած պարեկները հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային պարկը, որտեղ հայտնաբերել են ատրճանակ, նռնակներ և այլ զինամթերք։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում