Հիմա նման բան չէի անի. Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ Սեյրան Օհանյանի հրաժարականը պահանջելու մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:08 25-03-2024
Այսօր Մամուլի ազգային ակումբում «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը, պատասխանելով Oragir.News-ի հարցին, նշել է, որ միֆ է տեղեկատվությունը, թե ինքն ինչ-որ կապ է ունեցել 2018 թվականի իշխանափոխության հետ։

«Անձամբ ես 2018 թվականին չեմ աջակցել հեղափոխությանը, ոտք չեմ դրել այդտեղ, ինչու, որովհետև 2016-ից ինձ համար ձևակերպել եմ, որ խնդիրը արտաքին է, ներքին սուր խնդիրներ այդ պահին դնել պետք չէ»:

Դիտարկմանը, որ ժամանակին պահանջում էր Սեյրան Օհանյանի հրաժարականը, արդյոք փոշմանե՞լ է այդ քայլի համար, Հրանտ Տեր-Աբրահամյանն արձագանքեց. «Փոշմանել չէ, բայց հիմա նման բան չէի անի»։

Մանրամասները՝ տեսանյութում։