ԵՊՀ-ում հրդեհը պատճառ չէ ռեկտորի հրաժարականը պահանջելու համար. Ժաննա Անդրեասյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:23 17-11-2023
ԵՊՀ մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհի մարվել է արագ, ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով, այս պահին ուսումնասիրություններ են ընթանում, հրդեհի բռնկման մի քանի տարբերակներ կան, պետք է սպասել մասնագիտական եզրակացությանը, թե կոնկրետ ինչն է եղել հրդեհի պատճառը։

Հարցին՝ հնարավո՞ր է ԵՊՀ ռեկտորի աշխատանքից ազատման հարց քննարկվի այս դեպքից հետո, Ժ. Անդրեասյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դժբախտ պատահարի գրանցման արդյունքում մենք պետք է նման հարց բարձրացնենք։ Նախ պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, որն է եղել հիմնական պատճառը։ Եթե կապված կլինի որևէ մեկի աշխատանքային պարտականությունների կատարման հետ, բնականաբար, այդ հարցերի հետևից պետք է գնալ»։

Նախարարն ասաց, որ անվտանգության բոլոր միջոցառումները ԵՊՀ-ում, բոլոր բուհերում պահպանվում են, տեսչական համապատասխան մարմինները ստուգումներ են արվում։

Ամենից շատ դիտված