Պահանջելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Կարեն Արայան

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:29 27-10-2024
«Լույսի բանակ» հայրենասիրասիրական կազմակերպությունն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում հանդիպում է կազմակերպել քաղաքացիների հետ։

Նախաձեռնության հիմնադիր Կարեն Արայանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպման նպատակը իրենց միանալ ցանկացող մարդկանց հուզող հարցերին պատասխան տալն է․ «Սա առիթ է բոլորի համար, որպեսզի իրենց հուզող հարցերն ուղղեն, պատասխանները ստանան։ Ի վերջո, մեզնից լավ ոչ մեկ չի կարող ներկայացնել։ Այս հանդիպման ֆորմատը հարցուպատասխան է այն մարդկանց հետ, ովքեր հոգնել են դատարկ լոլոներից ու պատրաստակամ են քայլերի, գործողության, արդյունքի»։

Նա նշեց, որ իրենք նաև մեծ սիրով առաջարկներ են ընդունում և պատրաստ են ժողովրդի հետ համատեղ գնալ առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված