Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ
copy image url

Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել Ազգային-ժողովրդավարական Բևեռի 6 աջակիցներ

Ներքին 1 տարի առաջ - 14:34 24-03-2024
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քիչ առաջ Վերին Ոսկեպարից բերման են ենթարկվել Բևեռի 6 աջակիցներ:

Նրանք այժմ գտնվում են ոստիկանական բաժանմունքում:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

«Ռուս-թուրքական շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանի կամակատար ոստիկանությանը կոչ ենք անում սթափվել, չկատարել հայ ժողովրդի թշնամի Նիկոլ Փաշինյանի հրահանգները և շտապ ազատ արձակել վաղ առավոտից բերման ենթարկված բոլոր հայրենակիցներին»,-ասված է հայտարարությունում: