Սյունիքում բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ վերջինում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր․ shamshyan.com
copy image url

Սյունիքում բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ վերջինում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 09:07 19-03-2024
Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում, Սիսիանի վարչական տարածքում բախվել են «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «06»-ում հրդեհ է բռնկվել, իսկ «Opel»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերել են մոխրացած 4 դի։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվելն է Սիսիանի բժշկական կենտրոն։

«06»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի հերթապահի օգնական, մահացածները նրա կինն է, անչափահաս երեխան և ազգականները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: