Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի ուսանողական տարիները ծանր են եղել. նա ոչ միայն դուրս է մնացել ԵՊՀ-ից, այլև չի կարողացել ընդունվել։
Դեռևս տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը MediaMax-ին տված հարցազրույցում ասել էր, որ դպրոցն ավարտելուն պես՝ 1991 թվականին, դիմել էր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին, սակայն քննություններից ստացած միավորները չեն բավարարել, որ ընդունվի:

Միանալով կառավարության շենքի մոտ այլ` չընդունված դիմորդների նստացույցին` նրանց հետ միասին պահանջել էր, որ բուհերի ընդունելության վճարովի տեղերն ավելացնեն:
Մի քանի գիշեր կառավարության շենքի առջև անցկացնելուց հետո այդ տարիների վարչապետ Վազգեն Մանուկյանը նստացույց անողների խնդրանքն իրականացել էր. լրացուցիչ տեղեր էին հատկացվել, որոնցով չընդունվածներն ընդունվել էին։
Բացի դրանից` Նիկոլ Փաշինյանին 1995 թվականին համալսարանի ղեկավարությունը հեռացրել է, քանի որ նա չէր հաճախում դասերին։
Հոգեբանները պնդում են, որ մանկության, ինչպես նաև երիտասարդության տարիներին մարդու ստացած տրավմաները ամենածանրն են լինում, և հետագայում մարդը որքան էլ հաջողությունների հասնի, այդ տրավմաները ազդեցություն են թողնում նրա ողջ կյանքի վրա, և նա դա չի կարողանում հաղթահարել։
Կարելի է ենթադրել, որ հենց այս իրողությունից ելնելով էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում է կայացրել այսպես կոչված «Ակադեմիական քաղաք»-ի ծրագիրն իրականացնել և բուհերը, ըստ էության, լուծարել և տեղափոխել Երևանի կենտրոնից՝ քաղաքից դուրս։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել, թե ինչ են կարծում՝ Նիկոլ Փաշինյանի ուսանողական ծանր անցյալը կապ ունի բուհերը փակելու նրա կառավարության նախաձեռնության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։