ՀՀ սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպետք է ունենանք. Փաշինյան
copy image url

ՀՀ սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպետք է ունենանք. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:25 12-03-2024
Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում այդ իրավիճակին, և ինչպես պետք է վերաբերվենք: Ես կարծում եմ, որ մենք պետք է դրան վերաբերվենք որպես մի հարց, որի կառավարման պատասխանատվությոնը մերն է, առաջին հերթին կառավարությանը:

Երբ մենք ասում ենք, որ ՀՀ անվտանգության ապահովման գործում պետք է ավելի մեծ շեշտ դնել լեգիտիմության վրա, նկատի ունենք սա»,-ասաց նա և ցուցադրեց Հայաստանի քարտեզը:

«Սա Հայաստանի տարածքն է և այս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպետք է ունենանք: Որովհետև այս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է որպես մեր խոցելի տեղ, օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խաթարելու համար: Մենք ասում ենք՝ այս գծից այն կողմ ինչ որ կա, մերը չէ: Այս գծից ինչ-որ կա, մերն է: Մեր անվտանգությունը պետք պատրաստվում ենք ապահովել այս տրամաբանությամբ: Առաջիկա աշխատանքը սրա մասին պետք է լինի:

Սրան պետք է գումարենք երեք բաղադրիչ. Առաջինը «դե յուրե» բաղադրիչը: Պետք է գնալ, հողի վրա տեսնել, թե այդ «դե յուրե» գիծը որտեղով է անցնում: Շատ կարևոր է, որ ինչ գիծ էլ մենք ֆիքսենք, ինչ կետ էլ որ արձանագրենք, դրա դե յուրե հիմնավորումը պետք է լինի, որը կա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ այսօր իրենք միլիմետրի ճշտությամբ գիտեն՝ որտեղով է անցնում Հայաստանի սահմանը, այդ ուղղությամբ կառավարությունը լուրջ աշխատանք է կատարել. «Պետք է գնալ տեղում այդ սահմանը նայել: Այս հարցում մենք պատրաստ ենք խնդրին նայել ոչ թե աքսիոմի, այլ թեորեմի սկզբունքով, մենք պատրաստ ենք գնալ ցանկացած տեղում դա հիմնավորել: Մենք պատրաստ ենք գնալ լուծումների: Պատրաստ ենք գնալ լուծումներ, որովհետև սիրում ենք Հայաստանն ու հայ ժողովրդին ու չենք ուզում նոր տառապանքներ բերել նրանց»,-ասաց նա:

Անդրադառնալով դիվերսիֆիկացիայի մասին, Փաշինյանն ասաց. «Մանավանդ այսօրվա աշխարհում արտաքին քաղաքականության դիվերսֆիկացիայի հարցում խոսել հաջողությունների մասին, այդքան էլ տեղին չեմ համարի: Պետք է կյունանա իրադրությունը, որպեսզի խոսենք հաջողության մասին»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում