100 դրամդ քեզ պահի, զզվցրիք արդեն․ վարորդը հունից դուրս եկավ
copy image url

100 դրամդ քեզ պահի, զզվցրիք արդեն․ վարորդը հունից դուրս եկավ

Ներքին 2 ամիս առաջ - 17:34 04-02-2025
Քիչ առաջ վիճաբանություն է տեղի ունեցավ Հայկ Մարությանի համախոհների և ավտոբուսի վարորդի միջև: Վարորդը քաղաքացիներից մեկին ասում էր, որ իրավունք չունի 100 դրամ վերցնելու. «Կոպեկ մի դրեք, չեմ վերցնելու, նստում եք՝ նստեք»:

Երիտասարդը նշել է, որ իր բոյկոտը կայանում է հենց նրանում, որ վճարի 100 դրամ, ինչից հետո վարորդը ոււղևորին հորդորել է իջնել ավտոբուսից, գումարն էլ նետել է դուրս, ու իրավիճակն ավելի է լարվել։

«Սկզբում բարի ձևով ասել եմ՝ գումարդ վերցրու, վերջում ասացի՝ դե ուրեմն իջի: Կրկնում եմ՝ ինքն ասաց՝ բոյկոտում եմ, 100 դրամ եմ դնում, ասացի՝ բոյկոտդ քեզ պահի, ես աշխատում եմ, չեմ ուզում 100 դրամի համար գործից ազատվեմ»,- նշել է վարորդը։

Տեսանյութն՝ այստեղ