Հայտնի է՝ ինչի շուրջ են հարցազրույց տվել Արցախի նախկին ղեկավարները Բաքվի բանտում
copy image url

Հայտնի է՝ ինչի շուրջ են հարցազրույց տվել Արցախի նախկին ղեկավարները Բաքվի բանտում

Արտաքին 1 տարի առաջ - 23:47 10-03-2024
Այսօր ադրբեջանական AzTV-ն ադրբեջանական բանտերում պատանդի կարգավիճակով պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հետ անոնսների շարք է հրապարակել։

Հարցազրույցները ներառված են վավերագրական ֆիլմի մեջ, որը եթեր է հեռարձակվելու մարտի 28-ին ժամը 21:00-ին։

Նշենք, որ AzTV-ի հրապարակած անոնսներում հարազրույցի կադրեր են Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի և Լևոն Մնացականյանի հետ։

Ադրբեջանական ալիքների փոխանցմամբ՝ ֆիմում ներկայացվելու են նաև Ադրբեջանի կողմից իրականացված իբրև թե հատուկ հակաահաբեկչական գործողությունները։