Երաժիշտ և լրագրող Գայանե Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ ենթարկվել է թելեգրամյան դրամաշորթության, շանտաժի։ Գրառումըբուռն արձագանք էր ստացել համացանցում և օգտատերերից շատերն էին հետաքրքրվել, թե ինչ քայլեր է արել նա՝ ծուղակից դուրս գալու համար։
Այսօր արդեն Գայանե Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում է տեսանյութեր հրապարակել՝ պատասխանելով մի շարք օգտատերերի կողմից բարձրացված հարցի՝ ինչպես է վարվել ինքը։ Վերջինս նշել է, որ առաջին հերթին կապ է հաստատել մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, այնուհետև բլոկ է արել այդ մարդուն, ջնջել է տելեգրամը։
Նշենք, որ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն, անդրադառնալով միջադեպին,
Oragir.News-ի հետ զրույցում նշել էր, որ նոր բան չէ․ դա շանտաժի ձև է, երբ ֆոտոշոփ են անում նկարները՝ դարձնելով պոռնոգրաֆիկ լուսանկար, որից հետո էլ գումար են պահանջում չհրապարակելու դիմաց։