Նազիկ Ավդալյանը ոտքի չկանգնեց Թուրքիայի հիմնի ժամանակ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 06-07-2023
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում հայկական ծանրամարտի լեգենդ Նազիկ Ավդալյանի արարքի պատճառով իրարանցում է սկսվել ադրբեջանաթուրքական մեդիայում։

Բանն այն է, որ թուրք մարզիկի հաղթանակի պատճառով հնչել է թուրքական օրհներգ, որի ժամանակ Նազիկ Ավդալյանը, ով այդ մրցաշարում հանդես է գալիս որպես մրցավար, ոտքի չի կանգնել։

Թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել, և Նազիկ Ավդալյանը հեռացվել է հիմնական մրցավարական ​​կազմից և տեղափոխվել ռեզերվ։

Մանրամասները՝ տեսանյութում։