Կիմա Ավդալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար
copy image url

Կիմա Ավդալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար

Ներքին 4 ամիս առաջ - 10:00 17-12-2024
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Կիմա Ավդալյանը։ Այս մասին վերջինս գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ,

այսօրվանից ստանձնում եմ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները:

Ինձ հետ կարող եք կապ հաստատել (012) 515 418 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով:

Մեզ մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»,- գրել է Ավդալյանը:

Կիմա Ավդալյանը 2015-2019 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը։ 2019-2021 թթ. սովորել և ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտություն բաժինը։ 2018 թ. սեպտեմբերից-2019 թ. մարտ աշխատել է «Պրոֆիլ մեդիա»-ում՝ որպես փորձագետ։ 2019 թ. օգոստոս - 2022 թ. մարտ աշխատել է «Թերթ Էյ Էմ»-ում՝ որպես վիդեոխմբագիր, այնուհետև՝ վիդեոբաժնի ղեկավար։ 2022 թ. մարտից մինչև 2023թ. մարտ աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես հասարակայնության հետ կապերի փորձագետ։ 2023 թ. մայիսից մինչև 2024 թ. դեկտեմբեր աշխատել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնում՝ որպես ավագ մասնագետ։

Ամենից շատ դիտված