Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման ոլորտում կիրառում է «գերժամանակակից բարձր տեխնոլոգիաներ»
copy image url

Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման ոլորտում կիրառում է «գերժամանակակից բարձր տեխնոլոգիաներ»

Ներքին 1 տարի առաջ - 13:13 25-01-2024
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ցնցել աշխարհը՝ կիրառելով «գերժամանակակից բարձր տեխնոլոգիաներ»՝ քաղաքի ձնամաքրման և սանմաքրման ոլորտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

«Լուսանկարներում հարգարժան մարդկանց ու «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մյուս բոլոր բանվորներին խոնարհումս։

Տիգրա՛ն Ավինյան, երեկոյան տեսանյութով կներկայացնեմ, թե ինչպիսի սարքավորումներ կարելի էր գնել աղբահանության հիմնարկի բոլոր աշխատակիցների համար 80 միլիոն դրամով՝ դե էն 80 միլիոնով էլի, որ մի օրվա Ձեր երդմնակալության արարողության վրա եք ծախսել։

Լուսանկարներն արված են այսօր՝ 25.01.2024թ., ժամը 10:30-ին՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում»։