Չինաստանի Յանշանի համալսարանի գիտնականները Չինաստանի և այլ երկրների գիտական կենտրոնների գործընկերների հետ համատեղ կարողացել են գերժամանակակից նյութ ստեղծել, որը կարող է քերծել ալմաստը:
Այս մասին հայտնել են բուհի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է բուհի կայքում, նոր նյութը խ/սմ-ում ունի 3,3 գրամ խտություն և կոչվում է AM-III: Նրա կարծրությունն ըստ Վիկերսի կազմում է 113 գիգապասկալ:
«Այսպիսով, մենք գործ ունենք բոլոր ամորֆ նյութերից ամենաամուրի հետ, որոնք երբևէ հանդիպել են գիտությանը»,- ընդգծել են համալսարանի մեկնաբանության մեջ:
Ըստ հրապարակված տեղեկատվության, այս ածխածնի միացումը ստացվել է բարձր ջերմաստիճաններում և կարող է օգտագործվել կիսահաղորդիչների և ֆոտոգալվանային սարքերի արտադրության մեջ: