Ծառը կոտրվել և ընկել էր ավտոմեքենայի վրա
copy image url

Ծառը կոտրվել և ընկել էր ավտոմեքենայի վրա

Ներքին 1 տարի առաջ - 22:32 24-01-2024
Հունվարի 24-ին, ժամը 15։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ծառը հեռացրել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրայից։

Ամենից շատ դիտված