Երևանում քամուց ծառը կոտրվել և ընկել է 77-ամյա քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է
copy image url

Երևանում քամուց ծառը կոտրվել և ընկել է 77-ամյա քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է

Ներքին 9 ամիս առաջ - 10:43 19-07-2024
Հուլիսի 18-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է քաղաքացիների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ ծառն ընկել է քաղաքացի Ա․ Ա․-ի (ծնված 1947 թ․) վրա, ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։