Թուրքիան սահմանը չի բացի, քանի դեռ ՀՀ կառավարիչը Ալիևի բոլոր պահանջները չի կատարել
copy image url

Թուրքիան սահմանը չի բացի, քանի դեռ ՀՀ կառավարիչը Ալիևի բոլոր պահանջները չի կատարել

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 18:00 19-01-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից այսօր հայտնել են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև դեռևս հանդիպում նախատեսված չէ։ Հատկանշական է, որ 2023-ի վերջին հայկական կողմը լավատեսություն էր հայտնել, առաջիկայում այս գործընթացում տեղաշարժեր կլնիեն, առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ և վերջին հանդիպումը կայացել էր 2022-ի թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում։ Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում, սակայն մինչև օրս անգամ այս պայմանավորվածությունները չեն իրագործվել։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Թուրքիան Ադրբեջանի մեծ եղբայրն է և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հովանավորը։ Նրա խոսքով՝ մինչև Հայաստանի կառավարիչը չբավարարի Ալիևի բոլոր պահանջները, թուրքական կողմը ՀՀ-ի հետ ո՛չ հանդիպում, ո՛չ էլ սահմանների բացում՝ առավել ևս առանց նախապայմանների, չի իրականացնելու։

«Թուրքերը շատ պարզ ասել են և՛«Զանգեզուրի միջանցք»-ի մասին, և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների մասին»,- ասաց նա։

Շարմազանովը չի բացառում, որ առաջիկայում այս գործընթացում կարող է որոշակի առաջընթաց լինել, քանի որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Նրա համոզմամբ՝ դա կլինի Անկարայում գրված նոր սահմանադրություն՝ թուրքական պահանջներով, որտեղից կհանվի ազգային օրակարգը և կբացակայեն անկախության հռչակագրի կարևորագույն կետերը՝ կապված Արցախի հարցի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության հետ։

ԱԺ նախկին փոխնախագահը նաև բնական համարեց, որ թուրքական կողմն առ այսօր հրաժարվում է բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար՝ նշելով, որ Թուրքիան Հայաստանի թիվ 1 սպառնալիքն է։ «Թուրքիան, Ադրբեջանի հետ մեկտեղ, տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն օր ավելի մեծ զիջումների է գնում և մինչև չհասնի իր բոլոր պահանջների կատարմանը ինչո՞ւ պետք է սահմանը բացի։ Մենք ի՞նչ իմանանք, թե իրենք ինչ են պայմանավորվել Էրդողանի երդմնակալության ժամանակ»,- ասաց նա։

Շարմազանովը շեշտում է՝ մինչև ՀՀ վարչապետը չկատարի Ալիևին ու Էրդողանին տված խոստումները, Թուրքիան ոչ մի քայլ չի կատարելու։ «Վե՛րջ, Հայաստանը դարձնում են վիլայեթ, շուտով նոր սահմանադրություն էլ կընդունեն ու Հայաստանի Հանրապետությունը կդառնա Էրմենիստանի Հանրապետություն։ Ամեն ինչ դրան է գնում, Բոլթոնը չէ՞ր ասում, որ պատմական կաղապարներից պետք է հրաժարվեք, հրաժարվում են «դըմփ-դըմփ-հու» ասելով և սալյուտ խփելով գնացեք, դարձեք թուրքի ստրուկ»։

Մեր զրուցակիցը նկատեց, որ Թուրքիայի գործողություններում ոչ մի զարմանալի բան չկա։ «Այսինքն՝ Թուրքիան պիտի՞ գար Նիկոլ Փաշինյանի, կամ Արարատ Միրզոյանի հետ նստեր ու բանակցեր։ Հարյուր անգամ ասել են՝ արա՛ Ադրբեջանն ինչ ասում է, խելոք արա, ամենաբարձր մակարդակով ասել են։ Հիմա Թուրքիայից հայասիրությո՞ւն եք ակնկալում, թե՞ ժողովրդավարություն»,- ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ Հայաստանը պետք է շարունակեր առաջ մղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացը, ինչից ներկայիս իշխանությունները հրաժարվել են։ Նրա խոսքով՝ դա նաև կանխարգելիչ նշանակություն և դրական դեր ուներ, որպեսզի Թուրքիան նոր հակահայկական քայլեր չձեռնարկեր։

«Հիմա երբ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվում է, ժխտողականության մասին չի խոսում, դրանով Թուրքիայի ձեռքերն արձակել է, իսկ իր ձեռքերը՝ կապել։ Ու սրանից հետո ուզո՞ւմ էին թուրքերն իրենց հանդեպ լավ լինեին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
10:18 Տասնյակ հասցեներում ջուր չի լինի ապրիլի 22-ին և 23-ին
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»