Ռուսաստանը մտադիր է բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներ մատակարարել Բելառուսին եւ Ղազախստանին
copy image url

Ռուսաստանը մտադիր է բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներ մատակարարել Բելառուսին եւ Ղազախստանին

Արտաքին 3 տարի առաջ - 11:44 23-07-2021

Ռուսաստանը մտադիր է բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչներ մատակարարել Բելառուսին եւ Ղազախստանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին ՄԱՔՍ-2021 ավիասրահի ժամանակ հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության հարցով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը:

«Հետագա մատակարարումներ ծրագրվում են»,-ասել է նա:

Սու-30ՍՄ-ն (սերիական, արդիականացված) 4++ սերնդի երկտեղանոց գերմանեւրային կործանիչ է։ Հագեցած է երկու երկկոնտուր ուժեղացված տուրբոռեակտիվ շարժիչով՝ ԱԼ-31ՖՊ քարշակի կառավարմամբ։ Մարտական շառավիղը կազմում է 1500 կիլոմետր, թռիչքի տեւողությունն առանց լիցքավորման՝ 3,5 ժամ։

Ամենից շատ դիտված