Արարատի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն, «MAN» բեռնատարն ու «ՎԱԶ 21101»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են «Hyundai Elantra»-ն, «MAN» բեռնատարն ու «ՎԱԶ 21101»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 11:48 25-02-2025
Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Ոսկետափ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Hyundai Elantra», «ՎԱԶ 21101» և «MAN» մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Վեդիի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված