Օրեր առաջ Oragir.News-ը տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Թբիլիսիում՝ Ծմինդա Սամեբա եկեղեցում (Սուրբ Երրորդություն տաճար), սրբապատկեր է հայտնվել՝ Իոսիֆ Ստալինի կերպարով։
Սրբապատկերը ոչ միանշանակ է նդունվել հանրության կողմից։
Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սրբապատկերի տեղադրումից օրեր անց քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեն մտել է եղեկեցի և ներկ է լցրել Ստալինին պատկերող սրբապատկերի վրա։
Ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի խմբավորումներից մեկի անդամներն էլ գտել են ակտիվիստ աղջկա տունն ու ակցիա կազմակերպել նրա տան դիմաց։ Նրանք բողոքում են, որ Սամեբայի տաճարում Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրա ներկ է լցրել Փերաձեն, որտեղ պատկերված է նաև խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինը։
Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցներն այսքանով չեն սահմանափակվելու, պատրաստվում են ակցիա կազմակերպել նաև պառլամենտում։
Մեր տեղեկություններով՝ եկեղեցին էլ որոշել է հետքայլ անել, ակտիվիստերին հայտնել են, որ նկարը կհեռացնեն եկեղեցուց՝ միջքաղաքացիականա բախումներից խուսափելու համար։