2023-ին Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 9.5 մլրդ խմ բնական գազ
copy image url

2023-ին Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 9.5 մլրդ խմ բնական գազ

Արտաքին 1 տարի առաջ - 18:25 11-01-2024
2023 թվականին Ադրբեջանում նավթի և կոնդենսատի արդյունահանման ծավալը կազմել է 30.2 մլն տոննա, իսկ արտահանման ծավալներ՝ 25.2 մլն տոննա։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Այս մասին «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Ըստ նրա՝ նշյալ ժամանակահատվածում արդյունահանված 48.3 մլրդ խմ ծավալի բնական գազից արտահանվել է 23.8 մլրդ խմ-ը։

Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 9.5 մլրդ խմ բնական գազ, որից 5.6 մլրդ խմ-ն իրականացվել է Անդրանատոլիական բնական գազատարի (TANAP) նախագծի միջոցով։

Ադրբեջանը Վրաստան է արտահանել 2.5 մլրդ խմ բնական գազ։