26-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու գազատարի հենասյուները. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

26-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունն ու գազատարի հենասյուները. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:13 10-01-2024
Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արամ Մկրտչյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Ներքին Չարբախի 1-ին փողոցում՝ «Բարիք» հիպերմարկետի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակի երկաթե հենասյուներին, կոտրել բետո էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտով անցնող ջրատարի մոտ:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: