Երևանում 20-ամյա խմած վարորդը Mazda 5-ով կոտրել է էլեկտրասյունն ու բազալտե եզրաքարը. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Երևանում 20-ամյա խմած վարորդը Mazda 5-ով կոտրել է էլեկտրասյունն ու բազալտե եզրաքարը. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 16:02 18-05-2024
Մայիսի 17-ին կասկադյորական խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Մարտին Աբրահամյանը իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտել այն, առաջ ընթացել, բախվել բազալտե եզրաքարերին, դրանք նույնպես կոտրել, ու միքանի պտույտ շրջվելով՝ բախվել է ճանապարհին գործող «CPS» բենզալցակայանի գովազդային վահանակին:

Վթարի հետևանքով Մ. Աբրահամյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Կարապետյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ավտոմեքենան մասնատվել է, և մի մասը շպրտվել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ (խմած) և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: