Այգեստան գյուղում Nissan March-ը տապալել է փայտե էլեկտրասյունն ու մասամբ կողաշրջվել. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Այգեստան գյուղում Nissan March-ը տապալել է փայտե էլեկտրասյունն ու մասամբ կողաշրջվել. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:02 28-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Nissan March մակնիշի ավտոմեքենան Այգեստան գյուղի Հովհաննես Շիրազի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և մասամբ կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Էլեկտրասյան տապալման պատճառով փողոցի տների մեծ մասը հոսանքազրկվել են: Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր և կախված փայտե էլեկտրասյունը հեռացրել բնակչի տան ցանկապատի վրայից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված