Արագածոտնի մարզում բախվել են Lexus-ն ու Mazda-ն. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, կա 6 վիրավոր. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում բախվել են Lexus-ն ու Mazda-ն. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, կա 6 վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 17:49 07-01-2024
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում, բախվել են Lexus GS300 և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։