Արարատի մարզում բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որը կողաշրջված հայտնվել է դաշտում. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որը կողաշրջված հայտնվել է դաշտում. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 12:34 15-05-2024
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:50-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են «Mazda», և «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարեկային ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ վթարի պատճառը եղել է «Jeep» մակնիշի ավտոմեքենայի վարորի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:

Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկությունը, և եթե պարզվի, որ այն հավաստի է, ձեռնարկվելու են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ «Jeep» մակնիշի ավտոմեքենան և նրա վրարոդին հայտաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված