ԱՄՆ-ում հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Ստեֆան Պեչդիմալջին ամերիկյան Newsweek ամսագրում ծավալուն հոդված է հրապարակել՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի կեղծ նպատակների վերաբերյալ։
Հոդվածը որոշակի տեղեկություններ է հաղորդում համաժողովի (COP27) վերաբերյալ, որին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչները՝ քննարկելու գլոբալ տաքացման ուղղված բազմակողմ հարցեր։
Ստեֆան Պեչդիմալջինի խոսքով՝ ամենամյա գագաթաժողովի նպատակն է պայքարել ներկա ժամանակների ամենամեծ էքզիստենցիալ սպառնալիքներից մեկի դեմ։ Այնուամենայնիվ համաժողովը ժամանակ առ ժամանակ օգտագործվում է նաև կեղծ նպատակներով։
«Որպես օրինակը նշենք Ադրբեջանը. նավթի բռնապետ Իլհամ Ալիևը աշխարհի տարբեր հարթակներում իր տեղը զբաղեցնելու համար շահագործում է երկրի հսկայական բնական ռեսուրսները։ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձել է ձևավորել ընկալում, թե «Ադրբեջանը բիզնես իրականացնելու համար բաց երկիր է, որտեղ նավթն ու գազը կենսական դեր են խաղում»»,- ասաց Ստեֆան Պեչդիմալջինը։
Մասնագետի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է թաքցնել իր ազդեցությունը՝ շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
«Ադրբեջանին նման հնարավորություն տալով՝ ՄԱԿ-ը կեղծ ազդանշան է ուղարկում աշխարհին և խարխլում ամենամյա համաժողովի և ընդհանրապես կազմակերպության հիմնական առաքելությունն ու նպատակը։
Ադրբեջանում բացի արտահանվող նավթից ու գազից, ազդեցիկ է դարձել նաև էկոլոգիայի սպառազինությունն։ Բնապահպանության խնդիրները լուծելու կեղծ պատրվակով Ադրբեջանը իրականացրեց Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, որը ստիպեց ավելի քան 120,000 էթնիկ հայերի լքել իրենց տները։ Առաջատար գիտնականներ, այդ թվում ՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, այս գործողությունները անվանել են «ցեղասպանություն»»,- հավելեց Պեչդիմալջինը։