«Երբ նման մարդուն ծանուցագիր են ուղարկում եռամսյա հավաքի համար, ու իրենց թվում է՝ դա որպես «Դիմադրության» շարժմանը մասնակցելու պատիժ են մտածել»։ Այս մասին գրել է Լիլիթ Մանուկյանը՝ Տարոն Մանուկյանի մայրը։ Տարոն Մանուկյանը ավելի վաղ պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով։
Նա հավելել է․ «Պատիժ բառը լավ ընկալեցիք, չէ՞, հայրենիքի պաշտպանությունը՝ պատիժ, Քոչարյան Անդո կա մի հատ, դրա ցուցումով։ Ախր խնդիրը Ձեր մտածածի, խոսքի մեջ է, ոչ թե ծանուցագրի, խելագարվել կարելի է ուղեղի ծալքերի տեսակից դրանց։ Գնացե՛ք Արթիկ քրեակատարողական հիմնարկից հանեք կալանքից ու տարե՛ք, տարե՛ք, որ Ձեր «ժողովրդավարության բաստիոնում» քաղբանտարկյալների թիվը մի քիչ պակասի»։
