ՀՀ-ն խնդիրների լուծման բանալին պետք է փնտրի 3+3 ձևաչափով․ սա Իրանի համար կարմիր գիծ է․ քաղաքագետ
copy image url

ՀՀ-ն խնդիրների լուծման բանալին պետք է փնտրի 3+3 ձևաչափով․ սա Իրանի համար կարմիր գիծ է․ քաղաքագետ

Ներքին 1 տարի առաջ - 22:07 21-12-2023
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որտեղ քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ։

Oragir.News-ը քննարկման շուրջ զրուցել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։

Հարցին՝ արդյոք կարո՞ղ է Իրանը վերանայել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իր կոշտ դիրքորոշումը, քաղաքագետը պատասխանեց. «Իրանը վաղուց վերանայել է իր դիրքորոշումը, քանի որ կարողացել է հասնել նրան, որ Ադրբեջանի և Նախիջևանի կապող հաղորդակցության ենթակառուցվածքներ են գծագրվում հենց իր տարածքում։ Իրանի դիրքորոշումը հստակեցված է և նրանք շեշտում են՝ «արտատարածաշրջանային ուժեր տարածաշրջանում չպետք է լինեն»»։

Քաղաքագետի խոսքով՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունները թշնամական չեն, միևնույն ժամանակ այդ հարաբերությւնների պոտենցյալը չի օգտագործվում պաշտոնական Երևանի կողմից։ Հարցին՝ ի՞նչ ցանկալի պայմանավորվոծություններ կարող են ձեռք բերվել ի շահ Հայաստանի, քաղաքագետն ասաց. «Հայաստանը պետք է կենտրոնանա և իր խնդիրների լուծման բանալին փնտրի տարածաշրջանային ֆորմատում՝ 3+3 ձևաչափով։ Սա է Իրանի կարմիր գիծը»։

Ձեզ գուցե հետաքրքրի