Արամ Խաչատրյան համերգասրահից չդադարող ծափահարությունների և «Հերիք է սիրտ» երգի հնչյունների ներքո ճանապարհեցին կյանքից անժամանակ հեռացած երգիչ Արա Մարտիրոսյանին։
Վերջին հրաժեշտին ներկա էին հարազատները, ընկերները, շոուբիզնեսի բազմաթիվ աստղեր, հասարակական-քաղաքական գործիչներ և քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ երգիչը մահացել էր դեկտեմբերի 16-ին սրտի կանգից։ «Նաիրի» ԲԿ-ից հայտնել են, որ երգիճը հվանդանոց է տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում։