«Իմ հարցը չի վերաբերում այս օրինագծին, բայց վերաբերում է օրակարգում ընդգկիրված մեկ յալ հարցի: Արդյո՞ք ՀՀ օրենսդրությունը որևէ կերպ սահմանում է սփյուռքահայ եզրույթը»,- «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ, դիմելով Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին, հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հստակ պատասխան չեմ կարող տալ, կարող է ինչ-որ ակտում ինչ-որ ձևակերպում մեջբերեք... հարցն անհասկանալի է»,- ասաց փոխնախարարը:
Խաչատրյանն արձագանքեց. «Եթե մի 45 րոպե մնաք, էդ նույն հարցը մյուս զեկուցողին կտամ, որովհետև ինձ մոտ էլ այդ հարցն առաջացել է՝ ինչպես ձեզ մոտ»: