Ուղիղ եթեր
ՀՀ-ն կօգտվի իրանական Չաբահար նավահանգստից. Երևանը և Թեհրանը բանակցում են
copy image url

ՀՀ-ն կօգտվի իրանական Չաբահար նավահանգստից. Երևանը և Թեհրանը բանակցում են

Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 07-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և երկրի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։

Հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես՝ երկու երկրների միջև բեռանափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանը կարող է Իրանի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ Իրանը Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։

Նշվում է, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար։Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ստորագրել ոլորտային համագործակցության հուշագիր, որը թույլ կտա հայկական կողմին օգտվել իրանական նավահանգիստներից։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ներկայիս փուլում խոսքը վերաբերում է մասնավորապես իրանական Չաբահար նավահանգստին, որին միանալու շուրջ պաշտոնական Երևանը բանակցություններ է վարում է Թեհրանի հետ։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ հայկական կողմը կկարողանա օգտվել նաև իրանական այլ նավահանգսիտներից նույնպես, սակայն ներկայումս բանակցություններն ընթանում են միայն Չաբահարի շուրջ։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից Oragir.News-ի հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը, որ Հայաստանը պատրաստվում է օգտվել Չաբահար նավահանգստից։ Միևնույն ժամանակ մեզ հայտնեցին, որ այդ ծրագիրը դեռևս կյանքի կոչված չէ, և ներկայումս աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։

Հարցին, թե Հայաստանը ինչ ծրագրեր ունի իրանական նավահանգիստներից օգտվելու վերաբերյալ, նախարարությունից նշեցին, որ ներկա փուլում բոլոր աշխատանքները կատարվում են Չաբահարի նավահանգստից օգտվելու համար։

Էկոնոմիկայի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ բանավոր ընթացակարգով այլ տեղեկություններ չեն կարող փոխանցել՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել, որի պատասխանը ստանալուն պես կհրապարկենք։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
16:30 Փաշինյանը Թուրքիայի քաղաքացի է․ նա հերքում է Հայոց ցեղասպանությունը․ հոգեբան
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
14:32 Դեմ եմ որևէ դրոշ այրելուն, պիտի ուրիշ բաներ այրել, իսկ կրակը մեր սրտում պահենք․ Խզմալյան
14:40 Երևանում այսպիսի բակ գտա․ հարգանք ու պատիվ բակի բնակիչներին
14:23 Հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել ենք որպես սեփական ցավ․ Զախարովա
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի