Ինչո՞ւ են ՔՊ-ականներն ակնարկում իշխանափոխության հնարավորության մասին
copy image url

Ինչո՞ւ են ՔՊ-ականներն ակնարկում իշխանափոխության հնարավորության մասին

Ներքին 1 տարի առաջ - 19:23 06-12-2023
«Իշխանություններն ու ընդդիմությունները հավերժ չեն, սովորաբար իրար տեղերը փոխում են, իմ պատկերացրած ժողովրդավար Հայաստանում ընտրությունների միջոցով մենք պետք է ինչ-որ մի օր մեր տեղը զիջենք»,- դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումների արդյունքում է հնարավոր, որ ընտրողները չընտրեն իրենց կուսակցությանը, և արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ՔՊ-ն իշխանությունը զիջի ոչ թե ընտրությունների, այլ հեղափոխության արդյունքում։

Պատգամավորը, սակայն, անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։

Նկատենք, որ վերջին շրջանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հաճախ են ակնարկում իշխանության փոփոխության հնարավորության և իրենց տեղը զիջելու հեռանկարի մասին, սակայն դրա պատճառների մասին առայժմ որևէ պարզաբանում ստանալ չի հաջողվում։

Ամենից շատ դիտված