Այն, ինչ թույլատրված է մեր հայրենի հեռարձակողներին, չի կարող թույլատրված լինել օտարներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Անդրադառնալով դեկտեմբերին 30 օրով «Տոսպա» ընկերության լիցենզիայի գործունեությունը դադարեցնելուն, որը հեռարձակում էր «Սպուտնիկ ռադիոն», Տիգրան Հակոբյանն ասաց. «Մենք ձևավորում ենք մեր Հայաստանը, իր տեղեկատվական օրակարգը՝ իր քննադատությամբ, իր լուսաբանմամբ, բայց Հայաստանը որպես սուվերեն պետություն չպետք է թույլ տա, որ մեկը՝ նստած օտար ափերում ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, ՀՀ ղեկավարությանը՝ անկախ նրանից, մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե ոչ:
Երկրորդը, կար նաև օրենքի խախտում, բռնության կոչեր, սպառնալիքներ, բառամթերք, որը նույնիսկ մենք փորձեցինք որոշման մեջ շատ չծավալվել, որովհետև տհաճություն էր պատճառում: ՏեսնելՀամոզված եմ, որ մոտ ապագայում նման բաներ չեն լինի, քանի որ ինձ հավաստիացրել են, որ իրենց խմբագրական քաղաքականության մեջ բավականին մեծ փոփոխություններ են մտցրել, որ գուցե «Ստուտնիկ ռադիոն» հեռարձակի մեզ համար անընդունելի բովանդակություն, բայց դա չի հեռարձակվի Հայաստանի տարածքում: