Նեթանյահուն պնդում է՝ «Աշ Շիֆա» հիվանդանոցում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետ է հայտնաբերվել
copy image url

Նեթանյահուն պնդում է՝ «Աշ Շիֆա» հիվանդանոցում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետ է հայտնաբերվել

Արտաքին 1 տարի առաջ - 13:32 18-11-2023
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ամերիկյան NPR ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Գազայի հատվածի «Աշ Շիֆա»հիվանդանոցում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հրամանատարական կետ է հայտնաբերվել, որտեղ պահվում էին զենք և զինամթերք։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Նեթանյահուի խոսքով՝ ահաբեկիչները կարողացել են լքել հիվանդանոցը մինչ իսրայելցի զինվորականների ժամանումը։

Նշվում է, որ «Ալ Շիֆա» հիվանդանոցում հայտնաբերել են երկու պատանդների ՝ 65-ամյա Յեհուդիթ Վայսի և 19-ամյա զինծառայող Նոա Մարչիանոյի մարմինները, ովքեր առևանգվել էին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից։

Հիշեցնենք, որ «Աշ Շիֆա» հիվանդանոցը Գազայի հատվածի ամենամեծ բուժհաստատությունն է, որը վերջին օրերին հայտնվել է Իսրայելի զինված ուժերի թիրախում։

Ամենից շատ դիտված