Բաքվից սպառնում են՝ որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելը կարող է հանգեցնել պատերազմի 
copy image url

Բաքվից սպառնում են՝ որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելը կարող է հանգեցնել պատերազմի 

Արտաքին 1 տարի առաջ - 18:30 14-11-2023
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիև սպառնացել է, որ որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելը կարող է կրկին հանգեցնել պատերազմի բռնկման։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Նագիևն ասել է ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ չնայած տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար բարենպաստ հնարավորություն կա, սակայն որոշ պետությունների կողմից Հայաստանի զինումը տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով անընդունելի է։

«Թեև բարենպաստ հնարավորություն կա տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար, սակայն որոշ պետությունների կողմից անընդունելի է Հայաստանին զինելը՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու նպատակով, նման հանգամանքները կարող են կրկին հանգեցնել պատերազմի բռնկման», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Կաուման իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կարող է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման գործընթացին և իր դիրքորոշումն է հայտնել տարածաշրջանի ապագա անվտանգության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր APM Terminals Poti ընկերությունը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան հաստատել էր Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական «Բաստիոն» հարձակողական զրահատեխնիկայի տարանցումը։