Անկարան զգուշացնում է՝ Գազայում ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի
copy image url

Անկարան զգուշացնում է՝ Գազայում ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ պատերազմի

Արտաքին 1 տարի առաջ - 09:48 21-10-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Գազայի հատվածում առկա ներկայիս ճգնաժամը կարող է հանգեցնել տարածաշրջանում էլ ավելի մեծ պատերազմի, եթե այն չլուծվի։

Այս մասին Ֆիդանն ասել է ուրբաթ՝ հոկտեմբերի 20-ին, թուրքական պետական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մեր առջև երկու տարբերակ կա՝ կա՛մ ճգնաժամը կլուծվի և կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության, կա՛մ մեզ սպասում է սարսափելի այլընտրանք՝ երկար և լայնածավալ պատերազմ տարածաշրջանում և անկայունություն»,- ասել է Ֆիդանը։

Ամենից շատ դիտված