Գազայի հատվածում տևական զինադադարը հնարավոր է միայն պատանդների ազատ արձակման դիմաց․ Նեթանյահու
copy image url

Գազայի հատվածում տևական զինադադարը հնարավոր է միայն պատանդների ազատ արձակման դիմաց․ Նեթանյահու

Արտաքին 1 տարի առաջ - 07:31 13-11-2023
Գազայի հատվածում համատարած և տևական զինադադարը հնարավոր է միայն պաղեստինցիների կողմից պատանդների ազատ արձակման դիմաց։

CNN-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Միակ հրադադարը, որը մենք կցանկանայինք դիտարկել, պետք է ներառի մեր պատանդների ազատ արձակումը», - ասաց նա:

Միաժամանակ Նեթանյահուն չի բացառել «մարդասիրական դադարների» շարունակությունը՝ մի քանի ժամով, սահմանափակ տարածքում, կոնկրետ նպատակներով։